Մեքսիկայի մասնագետները հետաքրքիր մի հետազոտություն են անցկացրել, որն օգնել է բացահայտել, որ սերն ընդամենը չորս տարվա կյանք ունի։ Ըստ հեղինակի աշխատության՝ տվյալ զգացմունքը ժամանակավոր է, ցնորություն է:
Ինչպես կարծում են մեքսիկացի գիտնականները՝ հարկավոր է հասկանալ, որ սերն ու համակրանքը տարբեր բաներ են։
Սիրահարվածության առաջին էտապում մարդու ուղեղը սկսում է արտադրել բացառիկ քիմիական միացություններ, ապա սկսում են աշխատել ուղեղի այն հատվածները, որոնք կրում են պատասխանատվություն այդ զգացմունքների արտահայտման համար։
Այդ պատճառով էլ այն մարդն, ով սիրում է, չի կարողանում մտածել իր հոգսերի մասին, քանի որ նրա մտքերը բացառապես զբաղված են իր երկրորդ կեսով։
Բայց գիտնականները, կատարելով հետազոտություններ, ցանկանում են նախազգուշացնել մարդկությանը, որ նման ռեակցիան մարդու մոտ տևում է ընդամենը չորս տարի։ Հենց այդքան են տևում անգամ նույնիսկ ամենաուժեղ ռոմանտիկ զգացմունքները։
Սակայն պետք չէ վշտանալ, դա չի նշանակում, որ մարդիկ բաժանվում են կամ ամուսնալուծվում: Հոգեբանները և մասնագետները վաղուց են այն կարծիքին, որ սերը վերաճում է այլ զգացմունքների՝ փոխադարձ հարգանքի, երբ զույգերը գնահատում են մեկմեկու և ընդունում այնպիսին, ինչպիսին նրանք կան: