Ռեալն այսօր կիսաեզրափակիչ դուրս գալու արժանի խաղ չխաղաց, ճիշտ այնպես, ինչպես Յուվեն առաջին խաղում: Հաստատ չէի ուզի այսպիսի հաղթանակ, ու որ Բուֆոնը կարմիրով լքեր դաշտը:
Յուվենտուսի երկրպագուները կարող են ասել, որ 11 մետրանոց չկար, Բուֆոնին էլ իզուր կարմիր տվեցին: Դա միանգամայն հասկանալի է: Նման իրավիճակում այդպես կասեն ցանկացած թիմի երկրպագուներ: Բայց դրանից ճիշտն ու իրականությունը չեն փոխվի:
Բարսելոնայի երկրպագուների ու հակառեալականների ծանր ապրումները ծիծաղ են առաջացնում ինձ մոտ:
Ֆուտբոլն անընդհատ է մեր կյանքում, ու թե՛ ամենալավ, թե՛ ամենավատ էմոցիաները որքան ուժգին են, այնքան էլ արագ անցնում են:
Յուվեի ֆաներին ուզում եմ ասել, որ իրենք իրենց թիմով պետք է հպարտանան: Իսկ մեզ` մադրիդիստներիս, շնորհավոր։ Պայքարը շարունակվում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1618388998259270?notif_id=1523479897199520¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել