Արդյոք բոլորիս հայտնի միլիարդատերեր Կառլոս Սլիմը, Բիլ Գեյթսը, Ամանսիո Օրտեգան, Ուորեն Բաֆեթը համարվու՞մ են մարդկության պատմության ամենահարուստ մարդիկ: Իրականում՝ ոչ, քանի որ դեռևս չեն մտնում «ամենա-ամենաների» առաջին տասնյակի մեջ:

Տասնյակի վերջին հորիզոնականում ամերիկացի բարերար ու արդյունաբերող Կոռնելիուս Վանդերբիլտն է: Նրան համարում են Ամերիկայի ողջ պատմության ամենահարուստ ընտանիքի գլուխը և բոլոր ժամանակների ամենահարուստ ամերիկացիներից 3-րդը: Նրա կարողությունը կազմում է $185 մլրդ, որը գոյացել է տարբեր աղբյուրներից: Ամեն ինչ սկսվել է մի փոքր զբոսանավից, որը Մանհեթենից Ստատեն-Այլենդ մարդկանց էր տեղափոխում: Դրան հաջորդեցին շոգենավերը, սեփական տրանսպորտային բիզնեսը և այլն: Վանդերբիլտն առավել հարստացավ 1860-ականներին երկաթուղային ճանապարհների կառուցման մեջ հաջող ներդրում անելուց հետո:

Իններորդ հորիզոնականը զբաղեցնում է վերոնշյալ Կոռնելիուսի հայրենակից, «Ford Motor Company»-ի հիմնադիր Հենրի Ֆորդը: Ծնվել է 1863 թ. Միչիգան նահանգի Գրինֆիլդ քաղաքում: Ֆորդը մեքենայի գյուտարարը չէր. նա ստեղծել ու թողարկել է միջին դասի համար նախատեսված առաջին ավտոմեքենաները: «Ford»-ի գործարաններն արտադրում էին մեքենաներ բոլորի համար՝ առավել էժան գներով: Ֆորդի մահից հետո՝ 1947 թ. ապրիլին նրա ունեցվածքը գնահատվեց $199 մլրդ:

Մուամմար բեն Մուհամմադ Աբու Մենյար Աբդել Սալյամ բեն Համիդ ալ-Քադաֆին, ով ուղղակի հայտնի էր աշխարհին որպես Քադաֆի, ղեկավարել է Լիբիան ավելի քան չորս տասնամյակ: Սեպտեմբերմեկյան Սոցիալիստական ժողովրդական լիբիական արաբական ջամահիրիայի եղբայրական առաջնորդը և ղեկավարն էր: Մահվան պահին Քադաֆիի ընդհանուր ունեցվածքը կազմել է շուրջ $200 մլրդ: Դիկտատորի միայն Airbus A340 M ինքնաթիռն արժեր շուրջ £73 մլն, իսկ 333 մ երկարություն ունեցող զբոսանավ «Phoenicia»-ն 2012-ին գնեց իտալական «Mediterranean Shipping Company»-ն $697 մլն-ով:

Ցուցակում հաջորդը առաջին նորմանդական թագավորն էր՝ վիկինգների հետնորդ Վիլհելմ I-ը: Նա կառավարել է ավելի քան 20 տարի՝ սկսած 1066 թ., վերջացրած իր մահով՝ 1087 թ.: Հարստությունը կուտակել է այլ թագավորություններ ներխուժելու հաշվին, որի համար էլ ստացել է «Նվաճող» կեղծանունը: Երբ արքան մահացավ, նրա ունեցվածքը կազմում էր $229,5 մլրդ, որն էլ ժառանգվեց որդիներին:

Վեցերորդ հորիզոնականը գրավում է Օսման Ալի Խանը, ում ունեցվածքը կազմում էր շուրջ $236 մլրդ: Նա Հայդարաբադի պետության վերջին կառավարիչն էր, որից հետո պետությունը դարձավ Հնդկաստանի մի մասը: Իր կառավարման տարիներին Օսման Ալի Խանը ամենահարուստ մարդն էր համարվում աշխարհում, ով տիրապետում էր $100 մլն արժողությամբ ոսկու հավաքածուի, ավելի քան $400 արժողությամբ թանկարժեք իրերի: Ըստ ոչ հավաստի տվյալների՝ նախկին առաջնորդն ուներ Ռոլս-Ռոյսի 50 տարբեր մոդելներ ու բազմաթիվ ծովային նավեր:

Նիկոլայ II ցարը իշխանության է եկել իր հոր՝ Ալեքսանդր III-ի մահից հետո, երբ 26 տարեկան էր: Գահին է եղել ավելի քան 20 տարի և եղել է Ռուսական կայսրության վերջին կայսրը: Ժամանակակից հաշվարկներով՝ ցարի ունեցվածքը կազմել է մոտ $300 մլրդ՝ ներառյալ ոսկիներն ու արծաթները, թանկարժեք քարերը, զբոսանավերը:

Միլիարդատեր Էնդրյու Քարնեգին ևս մեծ դեր է ունեցել ամերիկյան արդյունաբերության զարգացման մեջ: Պողպատաձուլման մագնատը, ով շոտլանդական ծագում ուներ, նաև հայտնի բարերար էր: Նա իր կարիերան սկսել է հեռագրային օպերատորի դերում, իսկ 1960-ականներին առաջին ներդրումներն է արել երկաթուղային վագոնների կառուցման, կամուրջների կառուցման ու նավթարդյունաբերության մեջ: Ունեցվածքը կազմել է $310 մլրդ:

Ջոն Դևիսոն Ռոքֆելերը, ով ծնվել էր 1839 թ. ԱՄՆ-ում, առաջին «դոլարային» միլիարդատերն էր մարդկության պատմության մեջ: Հիմնել է «Standard Oil» ընկերությունը 1870-ին, որը նավթարդյունաբերության մեջ առաջատար դիրք էր զբաղեցնում: Ընդհանուր ունեցվածքը կազմել է $340 մլրդ, որի արդյունքում էլ Ռոքֆելերը համարվել է բոլոր ժամանակների ամենահարուստ ամերիկացին:  

Ցանկի երկրորդ հորիզոնականում Ռոտշիլդների ընտանիքն է, որի ընդհանուր կապիտալը կազմում է շուրջ $350 մլրդ: Սակայն շատերը պնդում են, որ Ռոտշիլդների ընտանիքն ունեցել է ավելի քան $1 տրլն բանկային ակտիվներ ու անշարժ գույք:

Իսկ ո՞վ է եղել ամենահարուստ մարդն աշխարհում: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է միջնադարյան Մալի պետության կառավարիչ Մանսա Մուսան: Մալիյան այս կայսրն իր ողջ ունեցվածքը կուտակել է աղի և ոսկու արտադրությամբ՝ ապահովելով ազնիվ մետաղի համաշխարհային մատակարարման ավելի քան 50%-ը: Ժամանակակից հաշվարկներով՝ Մանսա Մուսայի կարողությունը կազմել է շուրջ $400  մլրդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել