Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգներն օդ է բարձրացրել E-4B Nightwatch ինքնաթիռը, որը հայտնի է որպես «Դատաստանի օրվա ինքնաթիռ» (Doomsday plane), գրում է ria.ru-ն՝ CivMilAir մոնիթորինգային ռեսուրսին հղումով:

Հրապարակված կադրում երևում է, որ օդանավը գտնվում է Ինդիանա նահանգի օդային տարածքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ E-4B-ն «Դատաստանի օրվա ինքնաթիռ» են անվանում, քանի որ այն միջուկային կոնֆլիկտի պայմաններում կարելի է որպես հրամանատարական կետ օգտագործել, եթե կառավարման ցամաքային օբյեկտները ոչնչացված կամ վնասված են:

Ինքնաթիռը պաշտպանված է միջուկային պայթյունի ազդեցությունից ու բավականաչափ վառելիքի դեպքում կարող է մեկ շաբաթ օդում գտնվել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին: Այս կերպ ԱՄՆ ղեկավարն արձագանքել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությանն առ այն, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել