Կանանց մեկամսյակի կապակցությամբ Dalma Gold Gallery ոսկու սրահը կազմակերպել էր խաղարկություն, որն ամփոփվեց երեկ։ Բոլոր նրանք, ովքեր գնումներ էին կատարել փետրվարի 14-ից մինչև ապրիլի 7-ը, հնարավորություն են ունեցել մասնակցելու խաղարկությանը և արժանանալու գեղեցիկ, թանկարժեք նվերների:
Նվերները զանազան էին՝ ոսկյա և արծաթյա զարդեր, նվեր քարտեր մինչև 100.000 դրամ արժողությամբ, իսկ գլխավոր մրցանակը՝ 999,9 հարգի 20 գ ոսկու ձուլակտոր: Խաղարկությանը ներկա էր 800 մասնակից։ BlogNews LIFE-ը ներկայացնում է խաղարկության հետաքրքիր պահերը:
Նշենք, որ Dalma Gold Gallery-ում ներկայացված են հայ և միջազգային մասնագետների աշխատանքները: Garnet ոսկերչական խանութ-սրահում ներկայացված են ինքնատիպ զարդեր: Այստեղ յուրաքանչյուր զարդ, շքեղություն լինելուց բացի, իր ասելիքն ունի: Այն իր մեջ պատմություն, պատգամ է կրում: Ոսկերիչ-դիզայներների և բնության համագործակցության արդյունքում Garnet-ում ներկայացված աշխատանքների կոմպոզիցիոն յուրահատուկ լուծումներն անտարբեր չեն թողնում անգամ ամենաքմահաճ այցելուներին: