Newmag.am-ը գրում է.
Մենք լինում ենք եռանդով լի այն դեպքում, երբ քնում ու արթնանում ենք նույն ժամին։ Քունը խախտվելու դեպքում խախտվում է մեր առօրյան, պլանները, աշխատանքային արդյունավետությունը։ Լավ քունը լավ առավոտի երաշխիքն է։
Ուժերը վերականգնելու համար մարդն օրական պետք է քնի 7-10 ժամ։ Դա օգնում է կարգավորել ուղեղի աշխատանքը, լիցքավորվել և նոր օրը սկսել թարմ ուժերով։
Ահա մի քանի միջոց քունը կարգավորելու և անքնությունը վերացնելու համար։
- Ժամը 14։00-ից հետո մի օգտագործեք կոֆեին պարունակող ըմպելիքներ
- Մի սնվեք քնելուց մոտ 2 ժամ առաջ
- Քնելուց 1 ժամ առաջ մի մտեք ննջասենյակ․ գնացեք միայն այն դեպքում, եթե արդեն պատրաստվում եք քնել
- Քնելուց մոտ 1 ժամ առաջ հանգստացեք՝ խուսափելով հեռուստացույց դիտելուց։ Դրա լույսը խախտում է քունը։
- Կարգի բերեք ինքներդ Ձեզ․ դա հանգստացնում է։
- Լոգանք ընդունեք։
- Սպորտով զբաղվեք առավոտյան և ոչ թե երեկոյան։
- Եթե ունեք կենդանիներ, ապա փաղաքշեք նրանց։
- Ընթերցեք գեղարվեստական գրականություն կամ ամսագրեր:
Նյութի աղբյուր՝ http://newmag.am/2018/sleep-handle/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել