Կինն ունի ընդամենը մի քանի գոռծառույթ, որ պարտավոր է լավ անել՝ երեխա ունենալ, համեղ եփել ու տունը մաքուր պահել (կենցաղային հարցերը լուծել), մնացածը ինչ ու ինչպես կանի, հիմնականում կախված է տղամարդուց. կլինի ուժեղ, թե՝ թույլ, խելացի, թե հիմար, ուրախ, թե տխուր, հետաքրքիր, թե ձանձրալի, բարի ու հանգիստ, թե ագրեսիվ, գեղեցիկ, թե տգեղ, օր օրի կփթթի, թե կմարի, ինքն իրեն կգնահատի, թե ինքնարժեքի խիստ անկում կունենա, որի հետևանքով՝ կանի հիմարություններ և այլն .... անվերջ է այս ցուցակը ....նույնիսկ ամենաուժեղ և իմաստուն կնոջ տեսքն ու վարքը իր տղամարդու ուղիղ արտացոլանքն են։ Ինչ ներդնեք կնոջ մեջ, այն էլ կհնձեք ... մնացած ամեն ինչ սուտ է... ընտրությունը ձերն է ... երջանիկ կինը ձեր կյանքը կդարձնի դրախտ, դժբախտը, վաղ թե ուշ, կվերածի դժոխքի ...
Դատողությունները թողնում եմ արդեն ձեզ
Ու եթե կուզեք՝ շնորհավոր Ապրիլի 7 , բայց էդ էներգիան, որ վատնում եք ֆեյսբուքյան շնորհավորանքների վրա, մի իրական կարգին բանի վրա ծախսեք, ավելի շատ կգնահատվի ։)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: