«Երևանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի և պահպանման համար: Այդ աշխատանքների իրականացումը վերապահվել է վարչական շրջանների ենթակայության տակ գտնվող ընկերություններին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն կանաչապատ տարածքները կարգի բերելու և խնամելու համար համայնքային բյուջեից յուրաքանչյուր վարչական շրջանի ավելի քան 100 մլն դրամ է հատկացվել:


Ծաղիկներ գնելը նրանց պարտականությունների մեջ չի մտնում. դա քաղաքապետարանն անելու է առանձին: Ծաղիկները սովորաբար ձեռք են բերվում քաղաքապետարանի պաշտոնյաներին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող ջերմոցներից` ատկատների հարցը «հավուր պատշաճի» կարգավորելու համար:


«Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ կանաչապատում իրականացնող ընկերությունների աշխատակիցները ստանում են 73 հազար դրամ, թեև աշխատում են արտաժամյա, նաև հանգստյան օրերին, սակայն դրա դիմաց չեն վճարվելու` հակառակ աշխատանքային օրենսգրքով նախատեսված պահանջներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել