Վերջ, մի 3 տարի հանգիստ կապրենք....
Միայն մի խնդրանք-խորհուրդ բոլոր կուսակցություններին.
1. աշխատեք ոչ թե ընտրություններին նախորդող շրջանում,այլ ,ընդանհրապես, աշխատեք, և ժողովուրդը կգնահատի,հետևաբար` գումար բաժանելու խնդիր չեք ունենա
2. Գումար բաժանեք ոչ թե ընտրությունների ժամանակ, այլ տվեք մարդկանց գումար աշխատելու հնարավորություն,մի դարձրեք ժողովրդին մուրացկան ու կաշառվող. դրա պտուղները ձեզ համար հետո ծայրաստիճան վտանգավոր են լինելու...ցավոք դուք դա դեռ չեք պատկերացնում... տվեք գումար վաստակելու հնարավորություն,և ժողովուրդը ձեզ կգնահատի,ասեմ ավելին` կվարձատրի...վաղը դուք փող չեք ունենա,մեկ ուրիշաը կունենա,մեկ ուրիշին կսատարեն,որովհետև դուք դրան եք սովորեցնում...
3.Շոուները ընդգծում են ձեր անաշխատունակությունը, անկարողությունն ու ցածր մակարդակը: Նույնիսկ հեռուստատեսությունում է էդպես,կյանքում` առավելևս. խուսափեք դրանից,եղեք իսկապես անկեղծ, և ժողովուրդը կգնահատի` առանց գումարի ...
4. Ձեր հիանալի օրինակով` մի սովորեցրեք ժողովրդին խաբեություններին,հաջողության հասնելու զարտուղի ճանապարհներին,քանզի դրանք վաղը ձեր դեմ են կիրառվելու: Ազնիվ եղեք, և ժողովուրդը կգնահատի... ժողովուրդը վաղուց է " վառել բոլոր ալիքները",պարզապես հիմա ձեզ հետ վարվում է ձեզ պես...դեռ...
5. Մաքուր կպահեք մեր քաղաքը... ոչ միայն սովորական աղբից...կեղտն իր հտ կեղտ է բերում` բառիս բոլոր իմաստներով...մաքուր պահեք,որ էդ կեղտի մեջ չթաղվեք վերջում...
6. անհնարին բան եմ խնդրում, բայց Երևանը դարձրեք քաղաք,ոչ թե մեծ գյուղ... դա շատ կարևոր է...
7. Ձեր իսկ պահվածքով,ձեր իսկ օրինակով մեր աչքը սովորեցրեք քաղաքակիրթ պահվածքին...արդյունքն այսօր տեսանք շուկայավաճառ ,ցածր ղժղժոցներով,անկիրթ լաչառությամբ,որով հեղեղված էր քաղաքն ու հեռուստատեսությունը...մի դարձրեք մեզ չարչի, Շահ Աբասը լուծվեց այդ կերպարի մեջ ու խաբեց ժողովրդին,դա մեր ազգին հատուկ չի եղել...
Անվերջ կշարունակեի,բայց գիտեմ,որ դժվարանում եք երկար տեքստեր կարդալ
Հարգանքներով` Լ.Բ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել