Armtimes.com-ը գրում է.

Գերմանիայի դատարանը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին գրավի դիմաց ազատ է արձակել՝ մինչ նրա արտահանձնման հարցման  ուսումնասիրությունների ավարտը, Պուչդեմոնը ստորագրություն է թողել երկիրը չլքելու մասին:

Պուչդեմոնը կալանավորվել էր Գերմանիայի ոստիկանության կողմից՝ Դանիայի հետ սահմանին, մարտի 25-ին:

Կատալոնիայի նախկին ղեկավարը հայտարարել է, որ չի հրաժարվելու իր գաղափարներից:

Հոկտեմբերի 1-ին անկախության հռչակագրի ընդունումից հետո, Կատալոնիայի նախկին ղեկավար Պուչդեմոնի եւ նրա թիմի մի շարք անդամների նկատմամաբ հետապնդում սկսվեց, երկրի իշխանությունը հեռացրեց նրանց ղեկավար պաշտոնից ու գործ հարուցեց նրանց նկատմամաբ: Պուչդեմոնը փախավ Բելգիա, ու չնայած նրան, որ իսպանական դատարանը նրա ձերբակալման օրդեր ուներ ու նրա նկատմամբ հայտարարվել էր եվրոպական հետախուզում, Բելգիան ազատ էր արձակել գործչին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել