Բժիշկները ցանկացել են կնոջը հայտնել, որ արհեստական շնչառական համակարգից անջատված երեխան մահացել է, սակայն գտել են նրան այն տղամարդու հետ, ում կողմից մահացու վիրավորվել էր երեխան:
Քեթրին Դևիդսոնը և նրա ընկերը՝ Գորդոն Մքքենը, ստիպված են եղել դադարեցնել սեռական հարաբերությունը, երբ ներս է մտել ոստիկանը և ցանկացել նրանց հայտնել վատ լուրը:
5 ամսական աղջկա մոտ ուղեղի ներքին արյունահոսություն է սկսվել այն բանից հետո, երբ Գորդոնը սեղմել է երեխայի գլուխը: Չնայած դրան՝ Քեթրինն ավելի մտահոգված էր ընկերոջով, քան հիվանդանոցում մահվան շեմին կանգնած երեխայի ճակատագրով:
38-ամյա Գորդոնը խոստովանել է իր մեղքը: Ռենտգեն հետազոտությունները ցույց են տվել, որ աղջկա մոտ բազմաթիվ այլ կոտրվածքներ են եղել: Երբ աղջկան անջատել են շնչառական սարքավորումից, նրա մայրը մի քանի րոպե գրկել է աղջկան, իսկ հետո հայտարարել է, որ պետք է իր ընկերոջը: Ողբերգական օրը զույգն օգտագործել է մարիխուանա, ինչից հետո մայրը աղջկան թողել է ընկերոջ մոտ, մինչև կավարտեր այլ գործերը:
Գորդոնի դատավճիռը կհրապարակվի հաջորդ ամիս: