Ներկայացնում ենք, թե ինչպես են սեր խոստովանում կենդանակերպի տարբեր նշանները:

Խոյ
Եթե Խոյին դուր գաք, նրա համար ոգեշնչանք կդառնաք։ Շատ գեղեցիկ հաճոյախոսություններ և հիացմունքի խոսքեր սպասեք:

Ցուլ
Եթե ձեզ Ցուլը սիրի, դա ընդմիշտ է. նա սիրում է մեկ անգամ և ընդմիշտ: Բայց ձեզ այդ մասին ուղղակիորեն չի ասի, պարզապես այնպես կանի, որ ձեր շրջապատում բոլորն իմանան, որ դուք այլևս ազատ չեք:

Երկվորյակ
Շատ հոգատար է, և եթե սկսեք նկատել, որ նրան անհանգստացնում է՝ արդյոք լավ եք սնվում, չեք մրսում, դա հենց այնպես չէ:

Խեցգետին
Շատ ինքնավստահ են, բայց մարդու կողքին, ով իրենց դուր է գալիս, իրենց բավական ամաչկոտ, շփոթվող են պահում:

Առյուծ
Ավելի ինքնավստահ են, եթե դուք նույնիսկ դեռ պատրատ չեք հարաբերությունների, սոցցանցի նրա էջում դուք արդեն «հարաբերությունների մեջ եք»:

Կույս
Կանի ամեն ինչ, ինչը ձեզ կտպավորի՝ ցույց տալու համար, թե որքան հետաքրքիր է և որ լավագույնն է բոլոր թեկնածուների մեջ:

Կշեռք
Ավելի հնարամիտ է, եթե իրեն ինչ-որ մեկը դուր է գալիս, կանի ամեն ինչ, որպեսզի իրեն խոստովանեն, ոչ թե ինքը:

Կարիճ
Շատ անտարբեր է բնույթով, բայց եթե իրեն ինչ-որ մեկը դուր է գալիս, միլիոնավոր հարցեր կտա նրա կյանքի մասին:

Աղեղնավոր
Հումորի կոշտ զգացում ունեն․ ով իրենց դուր գա, նրա հետ կատակները «լավագույնը» կլինեն:

Այծեղջյուր
Այծեղջյուրի հույզերը գրված են նրա դեմքին, պետք է միայն տեսնեք:

Ջրհոս
Ջրհոսի համար առաջին տեղում կլինեք, նույնիսկ եթե նա շատ զբաղված է, միշտ պատրաստ է ձեզ ժամանակ հատկացնել:

Ձուկ
Եթե Ձուկը մշտապես ուզում է ձեզ հետ շփվել, հավանաբար նրան դուր եք գալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել