Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Բաքվի Նարիմանովի շրջանի «Չերմետ» կոչվող վայրում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում մեկ մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ ԶԼՄ-ների՝ պայթյունը տեղի է ունեցել գունավոր մետաղների ընդունման կետում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է չվնասազերծված արկ։
Ալիևյան կայքերից մեկի տրամադրության տակ է հայտնվել սենսացիոն տեսահոլովակ, որը նկարահանվել է Բաքվի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում։ Տեսանյութում պարզ երևում է, որ առանց անվտանգության նորմերի պահպանման մեծ քանակությամբ չվնասազերծված զինամթերք է հավաքված կույտերով, որն իրենից մեծ վտանգ է ներկայացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել