Մարտի 1-ի խաղաղ քաղաքական գործընթացների արդյունքում, որտեղ Նիկոլն առանցքային դերակատար էր, 10 զոհ ունեցանք, իսկ Ծռերի գործողության արդյունքում՝ 3 զոհ։ Ես էստեղ չեմ պատրաստվում քննարկել՝ ով խփեց, ով էր մեղավոր, որ մեթոդն էր ճիշտ ու սխալ, այլ ուզում եմ ասել, որ խաղաղի և ոչ խաղաղի հետևանքներն էդպես միանշանակ չեն։
Ու մի բան էլ․ մեր ժողովուրդը հատկապես վերջին 30 տարվա մեջ էնքան քաղաքական օպերաներ է տեսել ու լսել, որ համարյա թե բացարձակ երաժշտական լսողություն է ձեռք բերել և շատ լավ զանազանում է կեղծ նոտան իրականից։ Ժողովուրդը սովորաբար սիրում է հետևել անկեղծներին՝ լինեն դրանք Գանդիներ, թե Չեգևարաներ։ Իսկ ինչպե՞ս անկեղծ լինել, գրված չէ քաղաքական տեխնոլոգիաների դասագրքերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել