keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Գլխիվայր՝ Ավստրալիայում

visibility 1324 commentմեկնաբանել

Բոլորիս հետաքրքիր է, թե ինչ է կատարվում աշխարհի մյուս կողմում՝ Ավստրալիայում. մեր տեսանկյունից ամեն ինչ թվում է գլխիվայր․ ձմեռն ամառ է, գիշերը՝ ցերեկ, փողոցներում՝ կենգուրուներ ու թունավոր կենդանիներ, մարդիկ՝ նման հայտնի կոկորդիլոս Դենդիին։

Այս պատկերացումները վերանում են, երբ Երևանից գործուղվում ես Մելբուրն ու ծանր գրասենյակային աշխատանքային օրվանից հետո սկսում ուսումնասիրել շրջակայքը։

Ցանկանում ենք ձեզ հետ կիսվել այն ամենով, ինչ հասցրինք տեսնել։

Great Ocean Road և 12 Apostles

Ավստրալիայում տեսարժան վայր կարող է համարվել ոչ թե կոնկրետ կետ, այլ օվկիանոսի ափով ձգվող մի ամբողջ ճանապարհ։ Սա առաջին հայացքից կարող է ձանձրալի թվալ, բայց իրականում երկար ճանապարհը 243 կիլոմետրանոց արկած է՝ լի անսպասելի ու բազմազան տեղանքներով ու տեսարաններով, ինչպիսիք են՝ փարոսը, էվկալիպտի անտառները, անտառում գտնվող գողտրիկ ջրվեժը, Լորն հանգստավայրը, ծառերից կախված կոալաները և այլն։


Սակայն այս ամենը խամրում է, երբ հասնում ես ճանապարհի գրեթե վերջում գտնվող 12 Apostles (12 առաքյալներ) կոչվող, օվկիանոսից վեր խոյացող քարե ապառաժներին։

Հիացեք ինքներդ․


Միայն նշեմ, որ սա այն քիչ վայրերից է, որտեղ իրական պատկերն աննկարագրելի զգացմունքներ է առաջացնում և մի քանի անգամ ավելի տպավորիչ է, քան ամենագեղեցիկ նկարներն ու ունեցած սպասումները։

White Night Melbourne

Մելբուրնը բազմազան ու բազմադեմ քաղաք է և դժվար է ընտրել ճշգրիտ բառեր այն նկարագրելու համար։ Այստեղ ամենուր զգում ես ակտիվ, երիտասարդ, արտիստիկ շունչ ու ազատություն։

Ի տարբերություն այլ խոշոր քաղաքների՝ Մելբուրնը, լինելով ակտիվ բիզնես կենտրոն ու ժամանցային քաղաք, բացարձակ սթրեսային չէ, ինչին հավանաբար նպաստում է քաղաքի անվտանգությունն ու մեղմ կլիման։

Բացի այդ՝ այստեղ ժամանցի միլիոնավոր տարբերակներ կան՝ սկսած տարատեսակ բարձրակարգ ռեստորաններից, համերգներից, թատրոններից ու պատկերասրահներից մինչև պատմական ճարտարապետություն ու շքեղ բնություն։

Այս հագեցած քաղաքը մինչև վերջ բացահայտելն անհնար է նույնիսկ մշտական բնակիչների համար։ Հանդիսանալով գեղարվեստական նորարարության միջազգային կենտրոն՝ Մելբուրնը հիանալի վայր է աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվող սպիտակ գիշերների անցկացման համար, որին, բարեբախտաբար, մենք հասցրինք ներկա լինել։

Այս միջոցառման ընթացքում, որն անցկացվում է տարին մեկ անգամ, ողջ քաղաքը վեր է ածվում մեծ բեմի՝ ամենուր շքեղ լուսային շոուեր են, նորաձության ցուցադրություններ, բուրլեսկ, փայլեր․․․ Մի խոսքով՝ իսկական խենթություն։ Նույնիսկ մեր «Կամո բլոգի» Կամոն կնախանձեր։ Ահա կարճ հատվածներ այդ անմոռանալի գիշերից․



Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝