Armenpress.am-ը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում ընթրել է թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընթրիքին մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանը: Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ներկա է եղել նաև Անգլիայի առաջնության «Արսենալ»-«Սթոք Սիթի» խաղին:

Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/928522.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել