Քիչ առաջ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ Գրողների միության շենքում տեղակայած 9/24 ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Վարդան Օսկանյանը նշեց, որ քվեարկել է հանուն Երեւանի լավ ապագայի: Խոսելով մինչ այս պահը ընթացած գործընթացից, հայտնել է, որ իրենք ստացել են ահազանգեր՝ գունավոր գրիչների բաժանման վերաբերյալ, բացի այդ, իր համար անբացատրելի է ընտրողների այդ չափ ակտիվությունը:
Արդյո՞ք այդ ամենը վարչական ռեսուրսի չարաշահում է հարցին, ասել է, որ վարչական ռեսուրսի կիրառման առումով առայժմ կտրուկ գնահատական տալ չի կարող, բայց, այնուամենայնիվ, այս ընթացքը մտահոգվելու առիթ է տալս: «Գտնում եմ, որ ընտրողներին ուղղորդում են»,- ասել է նա:
Վարդան Օսկանյանը խոսել է նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համատեղ գործընթացը վերահսկելու մասին.
«Ընտրատեղամասերում առկա է ընդդիմադիր հանձնաժողովականների եւ վստահված անձանց համատեղ աշխատանք: Ամեն ինչ արվում է, որ ընտրախախտումները նվազագույնի հասցվեն եւ արդյունքները մոտ լինեն ժողովրդի կամքին»: