Newmag.am-ը գրում է.
Դետալներ
Սկսեք ամենապարզից` աքսեսուարներից: Գնեք վարդագույն փոքրիկ պայուսակ կամ մոդայիկ բոտիլյոններ: Հետո փորձեք վարդագուն վերնահագուստ` մուգ տաբատների կամ կիսաշրջազգեստների հետ, հետո նաև անցեք վարդագույն զգեստներին ու տաբատներին:
Հավասարակշռություն
Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Արտահայտիչ գույների իրեր կրելիս, հիշեք, որ զգեստի ձևվածքն ավելի պարզ պետք է լինի: Ընտրեք ուղիղ կտրվածքով վարդագույն վերարկուներ, պարզ հուդիներ, միդի-կիսաշրջազգեստներ ու տրենչներ: Վարդագույն վերնաշապիկներն ու սվիտերները համադրեք ջինսերի կամ մոխրագույն պալացո տաբատների հետ: Ի դեպ, այս սեզոնին շատ թրենդային է վարդագույնի ու կարմիրի կամ նարնջագույնի համադրությունը: Բայց 30-նն անց կանանց ավելի շատ կսազեն վարդագույնի ու լավանդայի երանգները կամ երկնագույնը:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ