Որոշ մարդիկ վախենում են փոփոխություններից, իսկ ոմանք անհամբերությամբ սպասում են, թե երբ է իրենց կյանքում վերջապես ինչ-որ բան փոխվելու: Միայն թե անկախ այն բանից` մարդիկ ուզում են դա, թե ոչ, բոլորի կյանքում գալիս է փոփոխությունների ժամանակը. 2018-ն էլ բցառություն չէ: Ուստի իրենց կյանքում փոփոխություններ կնկատեն բոլորը, միայն թե կան նրանք, ում դեպքում այդ փոփոխությունները կլինեն խիստ կարևոր:

Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչների համար տարին կսկսի բավականին հանգիստ և նույնիսկ տոնական տրամադրությամբ լի: Միայն թե այն թեթև ֆլիրտը, որը նրանց առօրյայի սովորական մասն է կազմում, կվերածվի գլխապտույտ առաջացնող սիրավեպի: Այն Ձկները, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են կամ ամուսնացած, կընկնեն մտածմունքների մեջ. արդյոք ճիշտ ընտրությու՞ն են կատարել: Սա նրանց կստիպի վերանայել իրենց կյանքը: Գարնան ավարտն ու ամառը կանցկացնեն հոգեկան տառապանքների, ապրումների մեջ` փորձելով ընտրություն կատարել ընտանիքի և նոր հայտնված սիրո միջև: Սեպտեմբերին կհանգեն վերջնական որոշման, ու հնարավոր է` կտրուկ փոխեն իրենց կյանքը:

Ջրհոս

2018-ի ամառվանից սկսած Ջրհոսը իրեն լավ չի զգա: Դա կարող է պայմանավորված լինել աշխատանքից հեռացման, ընտանիքում խնդիրների կամ հիվանդության հետ: Նրանք կհայտնվեն դեպրեսիվ իրավիճակում` փորձելով հասկանալ` ինչպես դուրս գալ դրանից և շարունակել ապրել: Լուծումը կգա անսպասելի և այն կողմից, որտեղից նրանք ընդհանրապես չէին սպասում: Ամռան սկզբին նրան կառաջարկեն հիանալի աշխատանք, որի համար, միայն թե, ստիպված կլինի հրաժարվել նախկին կանոնակարգված կյանքից: Դա կարող է լինել նույնիսկ արտասահմանում, բայց չարժի հրաժարվել, որովհետև բացի գործնականից, սա նաև բերելու է նոր ծանոթություններ ու կապեր:

Կույս

Այս տարի Կույսերի կյանքում առանցքային փոփոխություն կլինի կարիերայի աճը: Ընդ որում, սա կլինի ոչ այնքան աճ, որքան թռիչք. հասարակ աշխատողից կդառնան ղեկավարության անդամ: Սա կսկսվի շատ հանկարծակի: Եվ բանն այն է, որ նրանք իրենց կդրսևորեն լավագույնս` արժանանալով բոլորի զարմանքին ու հիացմունքին: Սա կստիպի ավելի ու ավելի առաջ ընթանալ` հաստատելով բարի համբավ: Արդեն նոյեմբերին կնկատեն, որ իրենց կյանքը կտրուկ փոխվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել