Տասնամյակներ շարունակ ՀՀ իշխանությունները խոստացան կրճատել Հայաստանում աղքատության ու աղքատների թիվը և իրականում նրանք պարտաճանաչ կերպով կատարեցին ու կատարում են իրենց խոստումը, եթե ի նկատի ունենանք այն փաստը, որ վերջին տարիներին Հայաստանից տարեկան կտրվածքով արտագաղթել են տասնյակ հազարավոր մարդիկ` ապա ստացվում է, որ իշխանությունները իսկապես կրճատել են Հայաստանում աղքատության թիվը, այսպիսով նրանք լիովին կատարել են իրենց նախընտրական շրջանում տված խոստումները և ներկայումս Հայաստանում աղքատների և սոցիալապես անապահով ընտանիքների քանակը զգալիորեն կրճատվել է։ Կառավարության 2018-2019 թվականների համար նախատեսված ծրագրերով նույնպես նախատեսում և խոստանում է շարունակել աղքատության թվի կրճատումները, ուստի ելնելով վերոգրյալից խնդրում եմ ՀՀ իշխանություններին թողնել մեր երկրի սոցիալ տնտեսական իրավիճակը այնպիսին ինչպիսին, որ ներկայումս կա, հատկապես լուրջ մտահոգություններ են առաջացնում այնպիսի արտահայտություններն ու հայտարարությունները, որոնց մեջ խոսվում է` ավելի արագ, արդիական և արդյունավետ աշխատանքներով կրճատումներ իրականացնելու մասին, ուստի օգտվով առիթից ուզում եմ խնդրել ՀՀ իշխանություններին, որ <<Չսպանեք>> ինձ, որովհետև նման աշխատելաոճով և պետության առջև ծառացած խնդիրների լուծման ընկալմամբ ամենայն հավանականությամբ հաջորդելու է բնակչության բնաջնջման մեխանիզմները։ Ես ուզում եմ ապրել իմ հայրենիքում, ուզում եմ ողջ ու առողջ լինել, թեկուզ աղքատի կարգավիճակով և աղքատության մեջ, ցավոք սրտի ավելին Ձեզանից խնդրել չեմ կարող և գիտեմ, որ անիմաստ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել