«Որքանով ծանոթ եմ հայաստանյան ներքաղաքական զարգացումներին. ՀՀ գործող նախագահը վայելում է բնակչության գոնե կեսի հավանությունը, իսկ մյուս կեսն իշխանափոխություն է ցանկանում երկրի առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով, բայց թե որ քաղաքական ուժի միջոցով` հայտնի չէ: Քաղաքական դաշտում իր ամուր դիրքերն է պահպանում հենց իշխող կուսակցությունը, քանի որ, ըստ էության, չկա ազդեցիկ ուժ: Դա պարզ դարձավ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը`  անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական փոփոխություններին: Նրա գնահատմամբ` ներքին քաղաքականությունից, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է հնարավորինս անվտանգ հակամարտություն և բարդ աշխարհագրություն ունեցող երկրի համար:


«ՀՀ գործող իշխանությունները բավականին զգույշ են աշխարհաքաղաքական կենտրոնների հետ իրենց հարաբերություններում, դա, կարծում եմ, պետք է որ բավարարի թե արտաքին, թե ներքին պահանջարկը, քանի որ հասարակությունը հասկանում է, որ երկիրը բարեփոխումների կարիք ունի, և դա կարելի է անել մերձենալով Եվրամիության հետ, բայց այս տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը դոմինանտ ազդեցություն ունի, առանց Ռուսաստանի հնարավոր չէ: Այս դրությունը ձեռնտու է Ռուսաստանին և Արևմուտքին ևս»,- ասել է Ռարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել