«Որքանով ծանոթ եմ հայաստանյան ներքաղաքական զարգացումներին. ՀՀ գործող նախագահը վայելում է բնակչության գոնե կեսի հավանությունը, իսկ մյուս կեսն իշխանափոխություն է ցանկանում երկրի առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով, բայց թե որ քաղաքական ուժի միջոցով` հայտնի չէ: Քաղաքական դաշտում իր ամուր դիրքերն է պահպանում հենց իշխող կուսակցությունը, քանի որ, ըստ էության, չկա ազդեցիկ ուժ: Դա պարզ դարձավ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը` անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական փոփոխություններին: Նրա գնահատմամբ` ներքին քաղաքականությունից, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է հնարավորինս անվտանգ հակամարտություն և բարդ աշխարհագրություն ունեցող երկրի համար: