Newmag.am-ը գրում է.
Սոցիալական ցանցերը վաղուց արդեն միայն շփման ու հաղորդակցման միջոց չեն: Դրանք նաև ինքնարտահայտման համար են, քանի որ կարծիքներով, գիտելիքներով հրապարակային արտահայտվելու հարթակ են դարձել: Բայց պետք է հիշել, որ դուք նաև ինչ-որ կազմակերպության աշխատակից եք, ներկայացնում եք որևէ գրասենյակ: Այնպես որ կան խաղի ու շփման պարզ կանոններ, որոնք կօգնեն խուսափել ձեր ու ձեր աշխատանքային կազմակերպության համար հնարավոր բացասական ազդեցությունից:
1. Մի տեղադրեք ոչինչ, որը չպետք է տեսնի ձեր հաճախորդը, գործընկերը կամ ղեկավարը
Այսօր անձնականի ու հանրայինի սահմանը շատ լղոզված է: Սոցիալական ցանցերը հիանալի միջոց են ֆորմալ ու ոչ ֆորմալ հաղորդակցման միջոցները պահելու համար, հաճախորդների հետ հետադարձ կապ հաստատելու, ինչպես նաև ընկերության լոյալությունն ապահովելու համար: Բայց այստեղ մի շատ նուրբ ու անտեսանելի սահման կա. եթե սոցցանցում ձեր աշխատանքի մասին հիշատակեք, օգտատերերի աչքում միանգամից կվերածվեք տվյալ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Եթե ձեզ սոցցանցերում հետևում են ձեր գործընկերները, հաճախորդները, աշխատանքային ընկերները, պատասխանատվության աստիճանը մեծանում է:
Եթե ձեզ սոցցանցերում հետևում են ձեր գործընկերները, հաճախորդները, աշխատանքային ընկերները, պատասխանատվության աստիճանը մեծանում է:
Այնպես որ, համոզվեք, որ ձեր փոստերում ու մեկնաբանություններում համապատասխանում եք ձեր պաշտոնին ու դիրքին: Մի քննարկեք ձեր հաճախորդներին: Շատ պատվիրատուներ կարևոր որոշումներն ընդունում են ձեր ֆեյսբուքյան էջը նայելուց հետո: Եթե ինչ-որ մի հաճախորդից նեղացել եք, այդ մասին ավելի լավ է սոցցանցում գրառում չանել, պատմեք ձեր ղեկավարին կամ կոլեգային:
2. Հույս մի դրեք գաղտնիության վրա. ամեն մի փակ ինֆորմացիա կարող է հանրային դառնալ
Instagram-ի ու Facebook-ի շատ օգտատերեր վստահ են, որ իրենց էջը փակ են, ուրեմն կարող են սրտի ուզածը գրել ու հրապարակել: Բայց էջ կոտրելը դժվար բան չէ: Բացի այդ, պարբերաբար լինում են տեխնիկական խնդիրներ ու արտահոսք: Նույնիսկ փակ էջերի ֆոտոները կարող են հայտնվել ցանցում: Սոցցանցից ջնջել ինչ-որ անցանկալի գրառումներ ու ֆոտոներ դեռ հնարավոր է, մինչդեռ համացանցից դա գրեթե անհնար է:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ