«Ալավերդիում հայտնի Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով նախաքննական մարմինը այն աստիճան է լծվել գործին, որ չունենալով բավարար ապացույցներ՝ սկսել է տարբեր անձանցից, կալանավորներից, դատապարտյալներից սպառնալիքների միջոցով ապացույցներ, ցուցմունքներ կորզել։


Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը «Ժամանակ»-ին է տրամադրել «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Շահվերդյանի նամակը, որտեղ վերջինս պատմում է, թե ինչպես է քննիչն իրեն սպառնացել, փորձել կաշառել, որպեսզի նա ցուցմունք տա Վահագն Աբգարյանի դեմ։ Մինչդեռ նա Վահագն Աբգարյանին առհասարակ չի ճանաչում։


«Քննիչ Համբարյանն իմ նկատմամբ ճնշումներ է գործադրել։ Սկզբում սպառնալիքների միջոցով ստիպում էր ցուցմունք տալ քաղաքացի Վահագն Աբգարյանի նկատմամբ, այլապես իմ հանդեպ լրիվ շինծու մեղադրանք է առաջադրելու»,- գրել է նա»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել