Բաղադրիչները՝

ալյուր՝ 1.5 թեյի բաժակ
կարագ՝ 100 գ
ձու՝ 1 հատ
շաքարավազ՝ 180 գրամ
վանիլ
փխրեցուցիչ՝ 1 թ/գ
խնձոր՝ 4 հատ
ընկույզ՝ 50 գ
հիլ
դարչին՝ 2 պտղունց
պաքսիմատ՝ 1.5 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Ձուն 80գ շաքարավազի և 1 ճ/գ սառը ջրի հետ լավ հարել, ավելացնել փափուկ կարագ, խառնել, ապա ավելացնել ալյուրի և փխրեցուցիչի խառնուրդը, էլաստիկ խմոր հունցել: Ջեռոցը տաքացնել 190 աստիճան: Խմորը տարածել ջեռոցի տապակի մեջ, հարթեցնել, դնել ջեռոցը, թողնել՝ ոսկեգույն դառնա: Այդ ընթացքում խնձորները խոշոր քերել, հյութը լավ քամել, ավելացնել մանրացրած ընկույզը, մնացած 100 գ շաքարավազը, դարչինը, ծեծած հիլը, վանիլինը խառնել: Պատրաստի խմորաշերտը հանել ջեռոցից, վրան տարածել պաքսիմատը, խնձորի խճողակը, հարթեցնել, վերադարձնել ջեռոց, եփել 20-25 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել