Բրիտանական փոստային ծառայությունն իր «Post Office Travel Money» ֆինանսական համակարգի շրջանակներում արդեն տասներորդ տարին անընդմեջ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ կազմում է այն քաղաքների ցանկը, որտեղ կարող են իրենց կարճաժամկետ հանգիստն անցկացնել ոչ բարձր եկամուտներ ունեցող բրիտանացիները:
Այս տարի ամենամյա «Քաղաքի գնային վարկանիշ» («City Costs Barometer») կոչվող ընտրության արդյունքում պարզ է դարձել, որ մոտակա ամիսներին այցելության համար Եվրոպայի ամենաէժան քաղաքն է հանդիսանալու լեհական Կրակովը: Կրակովում երկու անձի համար երկօրյա հանգստի դեպքում զբոսաշրջիկները միջին հաշվով կծախսեն 164 ֆունտ․ դա՝ առանց ուղևորման արժեքի: Ցուցակի երկրորդ տեղը գրավել է Վիլնյուսը՝ 165 ֆունտ, երրորդ տեղում Ռիգան է՝ 172 ֆունտ: Ընդհանուր առմամբ, ցուցակում առկա են 36 քաղաքներ, որոնցից երկու անձի համար երկօրյա ամենաթանկ հանգիստն Ամստերդամում է․ այն կարժենա 534 ֆունտ:
Ճանապարհորդության միջին արժեքի չափորոշիչներում ներառված է 12 կետ, որոնց մեջ մասնավորապես մտնում է երկօրյա գիշերակացը երեքաստղանի հյուրանոցում, սնունդ, խմիչքներ, էքսկուրսիաներ քաղաքում և այլն:
Քաղաքների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։