Չնայած «Գիրքը կազմով մի դատիր» ասույթը գալիս է դարերի խորքից, շատերն անգամ այսօր դիմացինին դատում են ըստ նրա արտաքինի, ֆիզիկական տվյալների՝ մոռանալով ամենակարևորի՝ նրա ներաշխարհի ու մարդկային արժեքների մասին։ Ցավոք, աշխարհում քիչ չեն հոգեբանական բռնության դեպքերը, որի զոհ են դառնում նաև դպրոցականները։ Տարեկան հազարավոր մարդիկ են վերջ դնում իրենց կյանքին միայն այն պատճառով, որ հասարակության կարծիքով իրենք այնքան էլ գեղեցիկ չեն, ունեն մեծ կամ ծուռ քիթ, մեծ ականջներ․․․

Բայց կան մարդիկ, որոնց համար շրջապատի կարծիքը միևնույն է, քանի որ իրենց համար առաջնայինը մարդու ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր հատկանիշներն են։ Այսօր ձեզ համար հավաքել ենք լուսանկարների շարք՝ ցույց տալու, որ արտաքին տվյալները փոխելը չափազանց հեշտ է, իսկ մարդկային արժեքները՝ ոչ այնքան։ Այս մարդիկ սահմանված «տգեղից» դարձել են «գեղեցիկ», սակայն չեն կորցրել իրենց մարդկային արժեքները և շարունակում են լինել այնպիսին, ինչպիսին կային։ Նրանցից շատերն այժմ զբաղվում են հոգեբանական բռնությունների կանխարգելմանն ուղղված հասարակական միջոցառումներ կազմակերպելով։





















