Մենք մասնակցում ենք հատուկ տեղեկատվական գործողության, որը սովորաբար օգտագործվում է երկրի քաղաքական, գաղափարական իրավիճակի վրա ազդեցություն գործադրելու նպատակով: Դրանց հիմնական գործիքներն են՝ 

Ապատեղեկատվություն,
Քարոզչություն,
Հասարակական կարծիքի տրոհում,
Հոգեբանական ճնշում։

Այժմ մենք վերջին երկու կետի մեջ ենք ներքաշված: Երկու օրվա տեղեկատվական մոնիթորինգը վկայում է, որ երեք հիմնական միտում կա.
• օրենսդրական դաշտից խնդիրը տանել դեպի քաղաքական, 
• օրենսդրական դաշտից խնդիրը տանել դեպի բարոյախրատական, 
• խնդրից ստանալ ադրբեջանական թեզերի ամրապնդում հասարակության մեջ:

Դրանք են՝ 
- Արցախը Հայաստան չէ։
- Մերոնք զոհվում են իրենց համար։
- Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն ազգն են։
- Արցախում ծառայելը հակասահմանադրական է։

Օգտագործվում է մանիպուլյատիվ մարտավարություն, երբ ընդունելի և ողջունելի կոչերի փնջում մատուցվում են նաև լիովին հակասող և դեստրուկտիվ կոչեր, դրանք «սղցվում» են կոնտրուկտիվների կողքին, և դեռահասը ավտոմատ դրանք ընդհանուր փնջում ընկալում է որպես նորմալ և ընդունելի: Օրինակ՝ փողոց դուրս գալու ակցիայի կազմակերպիչներն իրար կողք են դնում լիովին կառուցողական «Արցախում տեղ չունի բռնությունը» և «Ես Արցախում ազատ եմ» և «Ազատ Արցախը չի ողջունում ձեզ» կամ «Արցախյան Շարիաթը ողջունում է ձեզ» հակասական կոչերը: Բայց վաղը երիտասարդությունն առանց մտածելու դրանք կարտաբերի իրար հետ՝ ենթագիտակցության մեջ ամրացնելով որպես ճշմարտություն․ չէ՞ որ նրանք գալու են պայքարելու արդարության ու ճշմարտության համար: Բայց եթե իրական նպատակն արդարությունն էր, ապա այս պատմությունը պետք է ավարտվեր նրանից հետո, երբ Արցախի նախագահը հատուկ հանձնարարություն տվեց այս գործի քննության վերաբերյալ: Այո, իրականում ո՛չ ծխելն ա թեմա, ո՛չ կապույտը, ո՛չ գեյը, ո՛չ լեսբին, ո՛չ Արցախը, ո՛չ էլ արցախցին: Թեման իրավական դաշտում ա, ու թող այնտեղ էլ մնա իր պատասխանատուներով ու պատժվողներով: Իսկ այս ամենն արհեստական դիսկուրս ա, որն ունի տարբեր նպատակներ՝ մեզանում արդեն փոփոխակահ հաջողությամբ իրականացված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել