Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն Instagram-ի իր էջում եղբոր հետ լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Եղբա՜յր... Ինչքան ուժ և սեր կա այս բառի մեջ: 27.03.1998, ծնվեցիր Դու: Կյանքս հիմնովին փոխվեց, թեպետ շատ փոքր էի դա գիտակցելու համար: Բոլորն էին զարմանում, թե որքան կապված ենք միմյանց... Որքա՜ն մեծ էր հարգանքը մեծի և հոգատարությունը՝ փոքրի նկատմամբ... Հավատս չի գալիս, որ արդեն 20 տարեկան ես, հասուն մարդ, ում կարծիքը և խորհուրդն ինձ համար շատ կարևոր են և թանկ: Շնորհավո՜ր ծնունդդ, իմ Սպարտակ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել