Կապույտ մազերը,
Հաստ բան բերանը դնելը (դե ծխելը էլի),
Արցախցի-հայաստանցի թեման և այլ թեմաներ, որոնք իրականության հետ կապ չունեն, ուղղակի աղջկա խոսքերից վերցրած թեմաներ են:
Իսկ իրականում այս ամենը կարար տեղի ունենար Կապանում, Գորիսում, Ալավերդիում, Դիլիջանում և այլ քաղաքներում։ Սա ուղղակի շատ ցածր թեմա է, այն է` երկու մարդու կռիվ, ովքեր մեկը մեկին արժանի են, իրար հավասարազոր երկու ՀԱՅ պռոստո բազար են բռնել, ու աղջկանից ոչնչով չտարբերվող տղան և տղայից գրեթե ոչնչով չտարբերվող աղջիկն ուղղակի բազարվել են:
Եկեք էս հարցին տենց քաղաքական ու հասարակական արձագանք չտանք, սա կարար լիներ յուրաքանչյուր քաղաքում, որտեղ, վստահեցնում եմ, կան և՛ նման մենթեր, և՛ նման աղջիկներ:
Էնպես որ, պիտի ուղղակի նման մենթին հանեն գործից, էդ աղջկա «վնասը» փոխհատուցեն ու թեման չքաղաքականացնել ու չծանրացնել:
Նույն բաննա, որ Երևանից գնացած ու Արցախում ապրող տղեն բազար անի ու հետո էդ տղեն գա, ասի՝ ինձ Արցախում նեղացրել են: Էս թեման էլա տղայական բազարի նման մի բան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/1474298459364768
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել