Ահա գալիս են նոր ժամանակներ:
Այսօր արդեն մարդկանց մոտ, սկսում է ձևավորվել այլ, եղածից էապես տարբերվող, բոլորովին նոր ապագայի պատկերը, որտեղ մարդու նյութական բարեկեցությունը, նրա ունեցվացքը գերագույն արժեք համարելը, կյանքը որպես զվարճանքների, ուտել- խմելների, երգել-պարելների, մի ընթացք դիտելը փոխարինվում են ճշմարիտ մարդու սակրալ էությանից բխող և յուրաքանչյուրի ինքնությանը համապատասխանող արժեքներով: Այս նոր Աշխարհում մարդու առաքինության և բարոյականության, մարդկային անանձնական սիրո և մաքրության, մարդկանց բարեկամության և փոխօգնության, արդարության, ազնվության, մարդկային արժանապատվության և այլ, մարդուն չափազանց հարազատ, նրա կողմից ընդունելի և սերնդե սերունդ փոխանցվելիք հավերժ գաղափարներն են գերակայելու, գերագույն նպատակ հադիսանալու: Ահա այսպիսի հոգեվիճակի անցման արդյունքում է, որ մարդկանց մի մասը, որոնք հասարակության համար բյուրեղացման կենտրոններ են հանդիսանալու, կսկսի ապրել համաձայն այդ նոր տեսլականի, որոնց օրինակով հասարակության սպասումները ավելի ու ավելի շոշափելի ու տեսանելի կդառնան և այն ժամանակ տեղի կունենա նոր, հասարակության կողմից երկար սպասված, նրա համար շատ հասկանալի, շատ հոգեհարազատ գաղափարների հաղթանակը, էապես կփոխվի արժեքային համակարգը, այլ շեշտադրումներ կստանան մարդկանց մոտեցումները իրար, ընտանեկան հարաբերությունների, շրջապատող միջավայրի, տնտեսության զարգացումների նպատակայնության, պետության, աշխարհի, ամեն, ամեն ինչի նկատմամբ և Հայաստանն էլ վերջապես դուրս կգա այս մղձավանջից:
Արտաշես Փափազյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10150642709992481&set=a.74184272480.83352.571137480&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել