Նահանգապետ Տուլիևը ներողություն է խնդրել անձամբ Պուտինից... Պաշտոնական տվյալներով՝ 64 զոհ, իրականում համոզված եմ՝ զոհերի թիվն անցնում է 100-ը, որոնցից 41-ը՝ երեխաներ...
Իսկ այս շնչող օրգանիզմը ներողություն է խնդրում Պուտինից։ Ի՞նչ է սա։ Կներես, շեֆ, որ փչացրի տոնդ, թե, շեֆ ջան, խնայի ինձ, մի պատժի, խնդրում եմ։
Սա է իրականությունը, այստեղ հաշվետու են առաջնորդի առջև, մարդը չկա, գոյություն չունի, ոչ մի արժեք չի ներկայացնում և կարևորը՝ շեֆը չջղայնանա։
Իսկ 41 կենդանի այրված երեխաներն ու նրանց ծնողները ոչինչ, նորերը կծնվեն, հետո էլի կվառվեն... Կանցնի-կգնա, իսկ շեֆը կարևոր է։
Խոսքեր չեմ գտնում։ Ուղղակի սարսափելի է։
Ցավակցում եմ զոհերի հարազատներին ու ամբողջ ռուս ժողովրդին:
Կից նյութն՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10208777365151657
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել