Անհավանական համեղ պանիր, որը պարունակում է միայն բնական մթերքներ և ոչ մի ավելորդ բան։

Բաղադրիչներ

  • 1 լիտր կաթ,
  • 1 ճաշի գդալ աղ,
  • 200-300 գրամ թթվասեր,
  • 3 ձու։

Պատրաստումը

Կաթը եռացրեք՝ մեջը աղ լցնելով։
Այդ ընթացքում հարեք թթվասերը ձվերի հետ։
Երբ կաթը արդեն եռա, ավելացրեք թթվասերի խառնուրդը և խառնելով եռացրեք մոտ 5 րոպե։
Երբ զանգվածը առանձնանա շիճուկից, անցկացրեք այդ զանգվածը մաղի միջով (եթե չունեք, կարող եք օգտագործել թանզիֆ)։
Թողնում ենք, որ հեղուկն ամբողջովին անցնի մաղի միջով։
Մի քանի ժամից կարելի է ուտել։
Եթե ավելացնեք մի փոքր քրքում, ապա պանիրը կստանա դեղին գույն։
Կարելի է նաև փորձարկումներ անել՝ ավելացնելով խոտաբույսեր (օրինակ՝ մաղադանոս կամ սամիթ) և քչացնելով աղի քանակությունը։

Հ․Գ. Ասում են, որ եթե ուզում եք պանիրը անցքեր ունենա, ապա հարկավոր է ավելացնել սոդա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել