ՊՍԺ-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը համեմատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին..., հայտնում է sport.es-ը:
Անգլիացին նշել է, որ այս երկու խաղացողներն էլ ժամանակակից ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստներն են, սակայն արգենտինացին ավելի ուժեղ է:
«Անհնար է պատկերացնել մեկ այլ նման ֆուտբոլիստի, ինչպիսին Մեսսին է: Նա և Կրիշտիանո Ռոնալդուն մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներն են:
Բայց պորտուգալացուն երբեք չի հաջողվի հասնել Լեոյի մակարդակին: Մեսսին շարունակում է մնալ լավագույնը»,- ասել է Բեքհեմը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել