Հարգելի Պարոն Բեգլարյան, ես ապրում եմ Արմավիրի մարզ գ. Մերձավանում, գյուղին սպասարկող տրանսպորտ չկա: Միայն հ-205 Էրեբունի-Արցախի փ.-կթ Հայրենիք-3րդ մաս-Փարաքար-Արգավանդ-Թայրով-Մերձավան-Այգեկ-Բաղրամյան-Նորակերտ երթուղայինն է անցնում գյուղով: Երևանում միայն մինչև կ/թ Հայրենիքում, իսկ գյուղերից մինչև Մերձավան կարելի է նստել, քանի որ դրանից հետո ոչ միայն նստելու, այլև կանգնելու տեղ չի լինում: Չեմ սխալվի` ասեմ` աշխատում են 20 րոպե ընդմիջումով, իսկ ժ-20.00-ից հետո երևի 1 կամ 2 երթուղային է լինում: Ես աշխատում եմ և առավոտյան աշխատանքի հասնելու կամ աշխատանքից տուն գնալու համար չեմ հիշում` երբ եմ օգտվել այդ երթուղայինից: Նման իրավիճակում են նայև ուսանողները և Երևանում աշխատողները: Երեկ բախտ վիճակվեց Արգավանդում մի կերպ տեղավորվել: Երթուղայինում այդ պահին կար 29 ուղևոր: Անբացատրելի էր, թե ով ում որ մասին էր նստել, հենվել, կանգնել: Նման իրավիճակում լինում են վեճեր և՛ ուղևորների, և՛ վարորդի միջև, հնարավոր է նաև գրպանահատումներ: Չի պահպանվում անվտանգության ոչ մի կանոն, քանի որ 13 տեղանոց երթուղայինում 20-30 հոգի է, էլ չեմ ասում երթուղայինների հալումաշ վիճակի մասին:
Խնդրում եմ –կամ ավելացնել ևս մեկ երթուղի, կամ երթուղայինները փոխարինել ավտոբուսներով:
Կանխավ շնորհակալ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել