Սխալ են գովում, ու վտանգ կա, որ մարդիկ կկարդան, վեր կկենան, կգան ու հենց օդանավակայանից կհիասթափվեն:
Հայաստանը շատ աղքատ, տուրիստների համար շատ թանկ, օրենք չճանաչող երկիր է:Տուրիստին հատկապես՝ ամեն բնագավառում խաբում են՝ սկսած տաքսիստներից:
Իսկ ո՞նց եք թանկագին հյուրերին տեղաշարժելու, որ հանկարծ քրջոտ տնակները, կիսադատարկ ու քարուքանդ գյուղերը, անժպիտ, անատամ ու անթրաշ մարդկանց չհանդիպե՞ն:
Ու ընդհանրապես, ես գերադասում եմ իսկականը՝ արհեստականից, ճիշտը՝ ստից, ազնիվը անազնիվից:
Հոլովակը ազնիվ չէր , եթե հայաստանցիներիս տեսանկյունից նայենք, ու հատկապես ազնիվ չէր տուրիստների նկատմամբ:
Տարածում, ուրախանում ենք՝ որ ի՞նչ...
Վահան Թումասյանն էլ էր իր պատին էս առիթով շատ դիպուկ արտահայտվել:
Հ.Գ. Դուք ՄԵՐ ճանապարհների վիճակը տեսել ե՞ք, հարգելի հիացած գովազդողներ???? Դենդրոպարկ հասնելու համար ուղղաթիռներով ա պետք գնալ, որպեսզի մեր երջանիկ հյուրերի ներքին օրգանները տեղերով չփոխվեն որովայնի մեջ, նախքան տեղ հասնելը: Ամռանը դենդրոպարկ գնալիս, դուրս եկանք մեքենաների համար նախատեսված ՛՛փողոցից՛՛ ու դաշտով քշեցինք, հասկանում ե՞ք: Էդքան տուրիստ ու հազարավոր աշակերտներ են այցելու այս չքնաղ վայրերը, ու ոչ մի սպասարկում, կատարյալ անտերության է մատնված...
Կանչելուց առաջ մոտավոր պատկերացում ա պետք ունենալ, թե ուր ես կանչում, ախր..Ու ցավոք, ես միայն դենդրոպարկն ասեցի՝ դուք հազար էդպիսի անհարմարություններ պատկերացրեք ((
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/anushanahit/posts/1871785472892377
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել