Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներ իրացնելով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ գիշերը ժամը 00:10-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի բակից վիճաբանություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Ս.-ին, 16-ամյա Արսեն Տ.-ին, և 48-ամյա Աշոտ Ս.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկվածների մարմնի տարբեր մասերում, այդ թվում՝ դեմքի շրջանում, կան մարմնական վնասվածքի հետքեր:

Վերջիններս հայտնել են, որ վնասվածքները ստացել են Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի բակում՝ անհայտ անձանց կողմից վիճաբանության ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել