Ռուս-ամերիկյան հարաբերություններում երկակի զարգացումներ են նկատվում, որոնք ուշ թե շուտ պետք է որոշակի հստակեցում ստանան:
Դոնալդ Թրամփի խոստումը` սպառազինության վերահսկողության վերաբերյալ բանակցել Վլադիմիր Պուտինի հետ, լույս է սփռում Վաշինգտոնի ու Մոսկվայի հնարավոր շփման կետին կտրուկ տարաձայնությունների շրջանում և որոշ շանսեր է տալիս, որ երկու նախագահները կվերսկսեն բանակցությունները Սառը պատերազմի դարաշրջանում, որ աստիճանաբար զարգանում է վերջին տարիներին: Ոմանք Պուտինի՝ վերջերս ցուցադրած նորագույն միջուկային զենքերն ընդունեցին քողարկված մարտահավեր ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկողության շուրջ բանակցություններին:
Կրեմլն այդ բանակցությունները համարում է Սպիտակ տան հետ հարաբերությունների վերսկսման ազդանշան: ՌԴ նախագահը հարցազրույց տվեց NBC-ին ու ոչ մի կասկած չթողեց Ռուսաստանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման հարցով: Թրամփը վաղուց էր ցանկանում բանակցել այդ հարցով` դեռ 1984-ին նա The Washington Post-ին ասել է, որ ուզում է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը լինել ԽՍՀՄ-ի հետ միջուկային զենքի սահմանափակումների հարցով բանակցություններում: Սպիտակ տան մամլո քարտուղարը նախազգուշացրել է, որ նման բանակցությունների որևէ ծրագիր չկա, թեպետ Թրամփը պնդում է, որ այդ բանակցությունները պետք է կայանան: Հասկանալի չէ, թե Թրամփն ինչ առաջընթացի կհասնի պառազինությունների վերահսկման հարցով որևէ պայմանավորվածության մեջ մի մթնոլորտում, երբ քաղաքական իսթեբլիշմենթի մեծ մասը կորցրել է վստահությունը Ռուսաստանի նախագահի հետ գործակցության նկատմամբ` հիշելով ԱՄՆ նախագահի ընտրության շուրջ սկանդալները: Պաշտպանության նախարար Դևիդ Մետիսը փետրվարին Կոնգրեսին իր հաշվետվության մեջ ասաց, որ Պենտագոնի մշակած զենքը ԱՄՆ դիվանագետներին ազդեցության լծակներ կտա Ռուսաստանի հետ բանակցություններով, որ թույլ է տալիս ենթադրել` Պենտագոնը նույնպես ցանկանում է դադարեցնել սպառազինությունների սրվող մրցավազքը:
Սպառազինության մրցավազքը գործիք է, որի օգնությամբ ԱՄՆ-ը և ՌԴ-ն կարող են սահմանափակել իրենց մրցակցությունը և զսպել որոշակի շրջանակներում: Ռազմավարական միջուկային սպառազինության մրցավազքը պետք է որոշակի սահմաններ ունենա: Սպառազինությունների մրցավազքը ձեռնտու չէ որևէ կողմին: Թեպետ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են հիմքեր ունենալ վերսկսելու վերահսկողության իրենց պարտավորություններն այդ ոլորտում, ցանկացած ճեղքում կարող է արդյունքներ չտալ երկու կառավարությունների միջև անվստահության բարձր մակարդակի պատճառով:
Երկար տարիներ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պարբերաբար դուրս են եկել սպառազինությունների վերահսկողության պայմանագրից ու մեղադրել են միմյանց պայմանագրի խախտման մեջ: 2002-ին ԱՄՆ-ը դուրս եկավ Հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման պայմանագրից, 5 տարի անց ՌԴ-ն կասեցրեց Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի գործողությունը: Այդ ժամանակից ԱՄՆ-ն ու ՌԴ-ն մեղադրում են միմյանց Միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը խախտելու մեջ: Սպառազինության մրցավազքի վերահսկողության ոլորտում համեմատաբար ճեղքում էր СНВ-III պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2021-ին, բայց կարող է 5 տարով երկարացվել:
Երբ Պուտինը Թրամփի պաշտոնակալությունից մի քանի շաբաթ անց առաջարկեց երկարացնել СНВ-III պայմանագրի ժամկետը, Թրամփը համաձայնագիրը քննադատեց: Որոշ օրենսդիրներ ու փորձագետներ ասում են, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի СНВ-III պայմանագրի երկարաձգումից, քանի դեռ ՌԴ-ն չի պահպանում Միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը: Մյուսները կարծում են, որ Վաշինգտոնը բոլոր դեպքերում պետք է համաձայնի երկարաձգել СНВ-III-ը, թեկուզ պահպանելու համար սպառազինության մրցավազքի վերահսկողության վերջին հենարանը և երկարացնելու ստուգումների մեխանիզմը, որ երկու երկրների զինվորականներն օգտակար են համարում: