Armsport.am-ը գրում է.

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել Եգիպտոսի հետ ընկերական խաղում՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Երկու գնդակներն էլ 33-ամյա ֆուտբոլիստը խփել է ավելացված ժամանակում:

Այժմ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դարձել է 81 գոլի հեղինակ հավաքականում անցկացրած 148 խաղում:

Այսպիսով, նա շրջանցել է ճապոնացի Կունիսիգե Կամամոտոյին և դուրս եկել հավաքականների պատմության լավագույն ռմբարկուների երրորդ տեղ:

Ռոնալդուից ավելի շատ հավաքականների կազմում աչքի են ընկել հունգարացի Ֆերենց Պուշկաշը՝ 84 և իրանցի Ալի Դային՝ 109:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել