Ամբողջ աշխարհում տեղյակ են այն մասին, որ Մոսկվան Ռուսստանի մայրաքաղաքն է, և որ հենց այնտեղ են գտնվում հայտնի Կրեմլը, Կարմիր հրապարակը, Լենինի դամբարանը և այլ տեսարժան վայրեր:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենահետաքրքիր փաստերը Մոսկվայի մասին:

  • Մոսկվան համարվում է Մոսկվայի մարզի կենտրոնը, սակայն չի մտնում դրա կազմի մեջ:
  • Մոսկվայում պաշտոնապես բնակվում է ավելի քան 12 միլիոն մարդ, որը քաղաքը դարձնում է ամենամեծը Ռուսաստանում: Սակայն իրականում Մոսկվայի իրական բնակչությունը մի քանի միլիոնով ավելի է, քանի որ շատ են անօրինական ներգաղթյալները:
  • Մոսկվան ամենախիտ բնակեցված քաղաքն է և ամբողջովին գտնվում է Եվրոպայի տարածքում:

  • Մոսկվա գետի երկարությունը ավելի քան 500 կմ է:
  • Վերջին 20 տարիների ընթացքում ռուս բնակիչների քանակը նվազել է 7%-ով, սակայն վրացիներն ու հայերը այնտեղ երեք անգամ, իսկ ադրբեջանցիները՝ հինգ անգամ շատացել են: Հետաքրքիր է, թե ինչ կլինի հետագայում:
  • Բոլոր եվրոպական քաղաքներից հենց Մոսկվան է զբաղեցնում առաջին հորիզոնականը իր մակերեսով: Քաղաքի մակերեսը կազմում է 2,561 քկմ:
  • Մոսկվայի հիմնադրման պաշտոնական տարեթիվը համարվում է 1147 թվականը:

  • Բնակչության թվով Մոսկվան մտնում է աշխարհի ԹՈՓ-10 քաղաքների մեջ:
  • Բնիկ մոսկվացիները, որոնց չորրորդ սերունդն է ապրում այսօր մայրաքաղաքում, կազմում է բնակչության ընդամենը 2%-ը:
  • Եթե Մոսկվայի բոլոր ճանապարհները իրար միացնեք, ապա դրանց երկարությունը կգերազանցի 4,300 կմ-ը:
  • Եվրոպայի ամենամեծ բուտիկը գտնվում է Մոսկվայում՝ Տրետյակովյան անցումում: Այն պատկանում է Ջորջիո Արմանիին ու զբաղեցնում է 685 քմ տարածք:
  • Համաձայն հեղինակավոր հրատարակչություն Forbes-ի՝ Ռուսաստանի մայրաքաղաքում ապրում են ամենամեծ քանակությամբ միլիարդատերներ: 2012 թ. տվյալներով՝ նրանց թիվը հասել է 78-ի: Հետաքրքիր է՝ այսօրվա դրությամբ նրանք շատացե՞լ են, թե՞ պակասել:
  • ՌԴ-ում Մոսկվայի պետական գրադարանը ամենախոշորն է: Այնտեղ պահպանվում է ավելի քան 45 միլիոն անուն գիրք:
  • Մոկվայում է գտնվում ռուսական ամենամեծ կենդանաբանական այգին, որտեղ ապրում են շուրջ 3,000 կենդանիներ:

  • Մոսկովյան ամենահին ծառերը Կոլոմենսկոյեում գտնվող կաղնիներն են, որոնց տարիքը գերազանցում է 700 տարին:
  • Մոսկվայում գործում են ավելի քան 500 թանգարաններ, չնայած որ այնտեղ այցելում է մայրաքաղաքի բնակչության ավելի քիչ, քան 5%-ը:
  • 1897 թ. Մոսկվան դարձավ միլիոնատեր-քաղաք:
  • Սովետական Միության պաշտոնական մայրաքաղաք Մոսկվան դարձել է 1922 թ.՝ Լենինի մահից 2 տարի առաջ:
  • 21-րդ դարի սկզբում Ռուսաստանի մայրաքաղաքը ակտիվորեն սկսվեց բարեփոխվել: Այսպես, Մոսկվայում կառուցվեց առաջին բիզնես կենտրոնը՝ «Մոսկվա Սիթին», որը դարձավ քաղաքի տեսարժան վայրերից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել