Մարդկանց խմբային բաժանման նոր բացահատում եմ արել։ Պարզվում ա՝ մարդիկ բաժանվում են ևս երկու տեսակի՝ բանական մարդիկ ու իրենց որձի տեղ դնողներ։ Ընդ որում՝ սեռական պատկանելությունը կապ չունի` իրեն որձի տեղ կարող ա կինն էլ դնի, տղամարդն էլ։ Էս երևույթը առավել ակնհայտ դարձավ արջերի փրկության ծրագրի ժամանակ, արջերի «տերերի» հետ շփումներից։
Բանական մարդիկ լսում են քեզ, կիսում են քո կարծիքը, դառնում են քեզ համախոհ, երբեմն իրենք են քեզ խնդրում նույնիսկ՝ տարեք արջերին։ Նրանցից ոմանք սկզբունքորեն կոնցեպտուալ լուծումների կողմնակից են, մերկանտիլ չեն, մեծ են երազանքներով ու հարուստ են ներաշխարհով։ Որոշներն էլ պարզապես խելամտորեն հաշվենկատ են․ ձեռ չի տալիս էդ արջերին պահելը, գլխացավանք ա։
Այ իրենց որձի տեղ դնողների մտածելակերպն անհամեմատ ավելի կոնկրետ ա։ Իրանց տնգլին չի (ուղիղ մեջբերում), էդ խի՜ պդի իրանց արջերին սֆթեքում տարվի (ուղիղ մեջբերում), սաղինը հավքեք, նոր եկեք իմինի հետևից, կարող ա՞ ես էնքան չկամ, որ ուրիշների արջերը մնան, իմը կարանաք տանեք։
Ես իրենց որձի տեղ դրածներին հասկանում եմ մարդկայնորեն։ Ահռելի գրականություն կա իրենց մասին։ Նեղվում են որձացուները, որ գուցե իրենցից ավելի որձերը կան, ձգտում են էդպիսինը լինել, իրենց երազած այն միայնակ գայլերը, որոնց վերջինը կհասնի դավադիր որսորդի նենգ գնդակը։ Ու որձացուներին նույնիսկ տարրական բանը չես կարող բացատրել, որ եթե իրանք 10-ն են, ու բոլորով ասում են՝ սաղինը, հետո՝ մերը, չի ստացվի էդպես, փակ շրջան ա։
Բանական մարդկանց մեծամասնությունն արդեն զիջել ա, որձացուների հերթն ա գալիս։ Ուզած-չուզած պետք ա դնես, կոտրես։ Ու մեղք են լինելու իրենք, որովհետև այդուհետ միայն իրենց որձության մասին պատկերացումների փշրանքներով են ստիպված լինելու սնել իրենց դատարկ գոյությունն ու անսահման փչած էգոն։