Անկեղծ եմ ասում, Լիլիի հաղորդումից հետո ամեն ինչ գնալով վատանումա։ Նախորդ հաղորդումը շատ վատն էր, ընդհանրապես խնդալու չէր, իսկ էս շաբաթվանն ինչա՞․ 80 տարեկան բիձուն բերին ու խաղ էին խաղում հետը (մեկը չասի` բա Սարոյան Սեյրանին դուխներդ խի՞ չէր հերիքում)։
Գարիկի բացակայությունն իրա «սև գործնա» անում, քանի որ Գարիկն իրանով էլ էր նորմալ «համ ու հոտ» տալիս։ Ու եթե նորմալ ռեստարտ չտան մոտ ապագայում, եթե չսթափվեն, ապա կամրապնդվի էն մտավախությունը, որ «Լավ երեկոն» սպառելա իրան։
Կարճ ասած՝ արա, հարամ մի արեք, ախպոր պես, պլանկեն պահեք գոնե։
Նենց արեք, որ «լավ երեկո» ունենանք ։)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել