Life.tert.am-ը գրում է.

«Գարունն ինձ համար ամենագունեղ, պայծառ, ամենախենթ, բայց և դեպրեսիվ եղանակն է։ Ինչպես եղանակն է փոփոխական, այնպես էլ տրամադրությունս` ծայրահեղ ուրախությունից ծայրահեղ սթրես,– ասաց դերասանուհին, ով գիտի սթրեսից դուրս գալու ամենակարճ ճանապարհը,– Միայն այն, որ առավոտյան տանից դուրս ես գալիս և մոտակա բողբոջած ծառերի բույրն ու մեղմ արևը լցնում են օրդ, փաստ է»։

Շատերը գարունն ասոցացնում են սիրո ու ոչ միայն բնության, այլև մարդու ծաղկունքի հետ։  Իննան փլիսոփայական մոտեցում ունի այս հարցին. «Կինը ծառի նման է. գարնանը բողբոջում է, ամռանը բերք տալիս, աշնանը տերևաթափ լինում, ձմռանն ամեն գնով փորձում դիմակայել, որպեսզի գարնանը կրկին ծաղկի։ Իսկ ծառը խնամել է պետք։ Եթե մեզ խնամում են, հոգ են տանում մեր մասին, սիրալիր են, ուշադիր և մեզ շրջապատում են սիրով՝ մենք ծաղկունքի մեջ ենք։ Ես միշտ ծաղկման մեջ եմ, որովհետև իմ ընկերներն ու հարազատներն անընդհատ հոգ են տանում իմ մասին ու սիրում են ինձ»։

Նկարահանումների ժամանակ միջադեպերի մեջ ընկնելը Իննայի դեպքում այնքան սովորական է դարձել, որ, ինչպես դերասանուհին նկատեց, այս մասին հարցը հնչում է այն հաստատելու համար։ Միջադեպ, իհարկե, եղել է, սակայն այս ամենն Իննան հիշում է ժպիտով։ Ֆոտոշարքը բարեհաջող ավարտելուց հետո դերասանուհին Երևան վերադառնալու ճանապարհին է պատմության մեջ ընկել և փրկվել վթարի ենթարկվելուց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել