Wnews.am-ը գրում է.
The Telegraph-ի հարցումների համաձայն, 100 կանանցից 85-ը դիմահարդարվելիս առավել նախընտրում են ընդգծել աչքերը, քան շուրթերը։ Ինչպես դա ճիշտ անել, պատմում են առաջատար դիմահարդարները.
Քայլ առաջին.
«Նախքան դեկորատիվ կոսմետիկային անցնելը, կարգի բերեք աչքերի շուրջ մաշկը։
Սեւ շրջանակները, բնականաբար, չեն գեղեցկացնում դեմքը։ Եթե չունեք հատուկ խնամքի միջոցներ, պարզապես վերցրեք սառցե խորանարդներ եւ քսեք այդ հատվածին,- խորհուրդ է տալիս դիմահարդար Սյուզի Սոբելը։
Հոնքեր.
-Խնամված հոնքերը դիմագծերի գեղեցիկ շրջանակն ասես լինեն,- ասում է
Anastasia Beverly Hills-ի հիմնադիր Անաստաիա Սուարեն,-աչքերն ավելի մեծ դարձնելու համար պետք է դրանց համար տեղ «մաքրել»։ Հոնքերին կառուցվածք հաղորդեք, ընդգծեք մատիտով, դրանք դեպի վեր սանրեք, այդպիսով աչքերի եւ հոնքերի միջեւ տարածությունը կընդլայնվի, ուստի հայացքն ավելի բաց կերեւա,- ասում է նա։
Վերացնում ենք սեւ շրջանակները.
«Սեւ շրջանակները տեսողականորեն փոքրացնում են աչքերը, իսկ ճիշտ կոնսիլերը կարող է շտկել իրավիճակը։ Այն նաեւ կարող է լուսավորել աչքերի շուրջ հատվածն ու ուշադրությունը գրավելի դեպի մուգ թարթիչները,- ասում է դիմահարդարման գծով Givenchy-ի կրեատիվ տնօրեն Նիկոլյա Դեժենը։
Նա խորհուրդ է տալիս ընտրել ձեր մաշկից ավելի թեթեւ եւ տաք երանգ, որպեսզի բացացնեք եւ ուղղեք ձեր աչքերի շուրջ մանուշակագույն կամ կապույտ երանգ ունեցող մաշկը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։