Շատ են ասում, որ երեխաները, բացի իրենց ընտանիքից, դաստիարակվում են նաև դպրոցում ու մանկապարտեզում, հատկապես էս տարիքի երեխաների դեպքում հեշտ է սերմանել այն, ինչ ուզում ես:
Ասածս ինչա․ էս տնօրենն ու ավելի կոնկրետ՝ էս համերգ կազմակերպելը հանձնարարողը պիտի ուղղակի դեպորտ արվեն մեր երկրից` երեխաների մեջ այլ բան դաստիարակելու համար, ու կոնկրետ Ռուսաստանի թեման չի։ Ստեղ կարար լիներ «Ամերիգան մեր պապանա» կամ այլ կարգախոսներ, հարցը էնա, որ պիտի միշտ դպրոցներում հայերին սերմանեն, որ Հայաստանը մեր հայրենիքնա, հայերենը մեր մայրենի լեզունա, իսկ ԱՀ-ն՝ մեր երկրորդ հայրենիքը:
Իհարկե դեմ չեմ, որ այլ լեզուներ սովորեն մեր երեխաները դպրոցներում ու անցնեն ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլն ու հաշվետու համերգներով հանդես գան, բայց ոչ այսպես:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1469231056538175&set=a.104977672963527.3835.100003538838080&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել