Newmag.am-ը գրում է.
Ահա մի քանի կարևոր նշան, որ նա անտարբեր չէ քո հանդեպ, և եթե շարունակես քեզ այդպես պահել, նա կփորձի ամեն կերպ հայտնվել քո ուշադրության կենտրոնում
Եթե բաժանվել եք, պատասխանատու չես նրա զգացմունքների համար։ Թույլ մի տուր էմոցիոնալ մանիպուլյացիայի քեզ ենթարկեն կամ ստիպեն մտափոխվել։ Արա այն, ինչ քեզ անհրաժեշտ է, արդար եղիր քո զգացմունքներում։ Մի օգտվիր նրա ուշադրությունից, պարզապես, որ դա հաճելի է։ Կառուցիր սահմաններ, որպեսզի երկուսդ էլ կարողանաք առաջ շարժվել։ Ահա այն անհանգստացնող նշանները, որոնք վկայում են, որ նա ձեզ մինչև հիմա սիրում է։
1․ Նա հետևում է քեզ սոցցանցերում։
Եթե նայում է քո սթորիները, այցելում է քո էջը, հավանում է նկարներդ և գրառումներդ, առավել ևս, որ նոր եք բաժանվել, նշանակում է, որ ինչ-որ բան այստեղ այն չէ։ Բայց միշտ էլ կարող եք արգելափակել նրան։
2․ Նա «պատահաբար» հանդիպում է քեզ
Նա գիտի քո գրաֆիկը, տան հասցեն, և հանկարծ «պատահաբար» հանդիպում եք նրան և նա ասում է․ «Ես չէի սպասում քեզ այստեղ տեսնել»։ Այդպիսի համընկնումները հազվադեպ չեն լինում, հատկապես, եթե գիտես, որ նա երբեք չի կարող այդտեղ պատահաբար հայտնվել։ Նա պարզապես ցանկացել է տեսնել, որ դու միայնակ ես, այլ ոչ թե նոր տղայի հետ։ Նա պարզապես մտածել է, որ եթե նրան տեսնես, դա քո մեջ նոր զգացմունք կարթնացնի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։