«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ «հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել  Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով»:

«Ճակատի անդամները հրավիրել են նաև Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ մեր տեղեկությունների, չի ընդունել հրավերը և ճակատի անդամների հետ հանդիպման չի գնացել: Այս հանդիպումների նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետության խոչընդոտումն է: Եթե միավորումը կայանա, հնարավոր է, որ պայքարը տեղափոխվի Ազատության հրապարակ, կլինեն շուրջօրյա նստացույցեր»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել