Ձեզ կթվա, թե սա ռուսաստանյան միջին վիճակագրական դպրոց է, բայց այս այլանդակությունը տեղի է ունեցել երևանյան՝ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում: Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշակերտներին կանգնեցրել են «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի տակ: Ավելին՝ Ռուսաստանի դրոշի գույները պարտավոր չես իմանալ, բայց Հայաստանի գույների հերթականությունը չիմանալու համար դպրոցի ուսուցիչն ու տնօրենը գետինը պետք է մտնեն: Տնօրեն Գայանե Մկրտչյանի ու դասվարի համար թերևս ՌԴ-ն է իրենց հայրենիքը: Բայց այդ երեխաներին նման կերպ փչացնելը ոչ միայն այլանդակություն է, այլ՝ նաև հանցագործություն: Չեմ զարմանա, որ տնօրենը ձեռքը սրտին դրել է ՌԴ հիմնի ժամանակ: Հաշվի առնելով այս ամենն՝ այսօր դիմել եմ պատկան մարմիններին սույն անձնավորություններին ՀՀ անկախ պետության որևէ դպրոցից տասնյակ կիլոմետրերով հետ պահելու համար:
Լրագրողներին խնդրում եմ այս թեման պահել ուշադրության կենտրոնում: Մյուսներին էլ կոչ եմ անում շատ տարածել, այս մարդիկ իրավունք չունեն մնալու դպրոցում: