Այսօր առավոտյան անցնում էի «Kaiser» սուպերմարկետի կողքով, ու քանի որ առավոտ էր, որոշեցի մի հատ բանան ուտեմ նախքան աշխատանքի գնալը: Մտա «Kaiser» ու վերցրի մի բանան, տարա, որ աշխատողը կշռի... Չգիտեմ, երևի նախկինում ուշադիր չեմ եղել, բայց այսօր առաջին անգամ նկատեցի, որ բանանը ցելաֆոնով փաթաթում են, նոր կշռում: Դա ինձ համար իրոք անակնկալ էր...
Հիմա դուրս եմ եկել սուպերմարկետից ու մտածում եմ.
«Հա, բայց ինչո՞ւ են բանանը ցելաֆոնով փաթաթում, նոր վաճառում»: Առաջին բանը, որ մտքովս անցավ, դա սպասարկման որակի բարձրացումն էր, սակայն անհասկանալի է` ինչու են փաթեթավորում բանանը... Նույն տրամաբանությամբ պետք է փաթեթավորեն լիմոնը, նարինջը, խնձորը և այլն...
Ու հետո, եթե այդքան շատ են «մտածում» հաճախորդի մասին, թող կշռեն, նոր փաթեթավորեն... Բնականաբար, այս վերջին մտքից հետո սկսեցի կասկածել, որ «Kaiser»-ը ուղղակի որոշել է ցելաֆոն վաճառել հաճախորդներին... Այդ գաղափարը մեջս խորացնելով` գնացի ու կշռեցի ցելաֆոնը, որով փաթաթել էին վերոնշյալ բանանը: Պարզվեց, որ ցելաֆոնը կշռում է 3 գրամ, ինչը բանանի տարբերակում՝ 1 կգ 900 դրամ պայմաններում հավասար է 2,7 ՀՀ դրամի: Հիմա ընկա ավելի շատ մտածմունքների մեջ. մի՞թե «Kaiser»-ին պետք է այդ չնչին գումարը: Բացատրեմ, եթե հաշվենք, որ ցելաֆոնի ինքնարժեքը կկազմի օրինակ 1,5-2 ՀՀ դրամ, ուրեմն կարելի է ենթադրել, որ յուրաքանչյուր բանան գնողին «Kaiser» սուպերմարկետների ցանցը վաճառում է 0,7-1,2 ՀՀ դրամ: Ո՞ւմ ա պետք դա: Ոչ ոքի, չնայած եթե հաշվենք, թե քանի հոգի բանան կգնի այդտեղից, միգուցե գործ ունենանք լուրջ թվերի հետ...
Սւրելի ընթերցողներ, մի հատ խնդրանք, օգնեք հասկանալ էլի, ամեն դեպքում ինչի՞ ա «Kaiser» սուպերմարկետների ցանցը բանանը փաթեթավորում ցելաֆոնով. սպասարկման որակի բարձրացմա՞ն համար, թե՞ ուղղակի մարդկանց վրա ցելաֆոն ա ծախում... Սպասում եմ ձեր արձագանքներին... Ինձ համար իրոք շատ հետաքրքիր ա ձեր կարծիքը... 
Հ.Գ. Ես «Kaiser»-ին ոչ մի բանում չեմ մեղադրում, ուղղակի ցանկանում եմ հասկանալ բանանը փաթեթավորելու իմաստը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել