Ուկրաինայի Զապորոժիեի մարզում լքված պահեստ են գտել՝ 1.5 տոննա մարդկային մնացորդներով: Տեղի բնակիչների խոսքով՝ իրենց աղբանոցի մոտ է բերել քաղաքի արդյունաբերական գոտում տարածվող դիակների հոտը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ հիվանդանոցներից թափոնների դուրսբերման համար պատասխանատու ընկերությունը չի կարողացել ժամանակին օգտագործել կենսանյութերը, քանի որ տարածքի վրա, որտեղ այն պահվում էր, դատական կալանք էր դրվել:
Այսպես՝ մարդկային մնացորդները մի քանի ամիս պահվել են այդ շինությունում, մինչև եղանակը տաքացավ, և դիակների հոտը տարածվեց ամբողջ տարածքում:
Տեղեկատվության հրապարակումից հետո դատարանը հանել է շինության վրա դրված կալանքն ու պարտավորեցրել ընկերությանը մոտ ապագայում հեռացնել տարածքից մարդկային մնացորդները և բժշկական թափոնները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել